Դվին (Արարատի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դվին (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Դվին | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Արտաշատի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 7,46 կմ² | |
ԲԾՄ | 925 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2751[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Դվին (նախկինում նաև Դվին Հայկական), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Դյուգյուն Հայ, Դյուկուն Հայ, Դվին Դյուկյուն, Դվին Հայի, Դվին Ներքին անվանումները։ Դվին է վերանվանվել 1950 թվականին։ Սա նախկինում եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում։ Գյուղի մոտ է գտնվում Դվին հնավայրը, որը եղել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը։
Անվան ծագումնաբանության երկու բացատրություն կա։ Առաջին. ենթադրում են հնագույն ժամանակներում այստեղ ապրող ցեղի կամ տոհմի հետ, սակայն ավելի ստույգ է, որ «Դվին» պարսկերեն նշանակում է բլուր, ինչպես վկայում է նաև Մովսես Խորենացին։
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 925 մ բարձրության վրա։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դվինի մշտական բնակչությունը կազմել է 2751, առկա բնակչությունը՝ 2698 մարդ[1]։ 19-րդ դարում բնակիչները եղել են հայեր և փոքր թվով ադրբեջանցիներ, 1922 թվականից` գրեթե բացառապես հայեր[2]։ Ներկայիս բնակիչների նախնիներ մի մասը գաղթել է 1829 թվականին Խոյի շրջանից[3]։
Դվինի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 183 | 517[2] | 700 | 661 | 876 | 1470 | 2376 | 3031[5] | 2997 | 2751[1] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի առկա 732 տնտեսություն, դպրոց, գրադարան, հիվանդանոց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 580 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 200 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ կազմելով 206 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր՝ 121 հա։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 144
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 70» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 661
- Դվին Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դվին (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|